Ինչո՞ւ ՌԴ խաղաղապահներն արգելում են շատերի մուտքն Արցախ․ մեկնաբանում է Զախարովան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Մենք մեզ պետք է հարց տանք՝ ինչ ենք ուզում. Արցախում տուրի՞զմը զարգացնել, թե՞ հասնել կայուն խաղաղության: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ռուս խաղաղապահներն ունեն լիազորություն՝ որոշելու, թե ո՞ւմ են Արցախի մուտքի իրավունք տալիս: Լրագրողը մասնավորեցրեց՝ խոսքն, օրինակ, իրավիճակը լուսաբանելու համար Արցախ ժամանող լրագրողների մասին է կամ զբոսաշրջիկների:

«Արցախում խնդիր է դրված հասնել կայուն խաղաղության, մարդկանց վերադարձի և նորմալ կյանքի վերականգնման, սա է հիմնական խնդիրը: Ռուս խաղաղապահները զբաղված են իրենց հիմնական խնդիրների իրականացմամբ: Նրանք կողմերի հետ անդրադառնում են բոլոր կոնկրետ դեպքերին՝ մարդկանց մուտքը Արցախ թույլ տալու կամ չտալու: Արցախում բոլոր մնացած խնդիրները կլուծվեն հիմնական խնդրի լուծմանը հասնելուց հետո: Այստեղ քիչ չեն նաև սադրանքները, դժվար իրավիճակներ, որ իրավական որևէ կարգավորման շրջանակներից դուրս են: Գիտեք՝ ինչ բարդ և տևական էր Արցախի խնդիրը, բոլորս կողմ ենք, որ զբոսաշրջիկներ լինեն, բայց կան իրական խնդիրներ: Արցախի հարցով պայմանավորվածության համար շատ թանկ գին են բոլորը վճարել, հիմնական խնդրից պետք չէ շեղվել»,-ասաց նա:

--0--ԿԿ