Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Գևորգյանը, մասնավորապես, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Ավելի վաղ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:

Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Կալանքի միջնորդությունը քննվելու է վաղն առավոտյան՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։