Երկու քաղաքացիների խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Փետրվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուն պես հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Օհանավան գյուղի երկու բնակչի։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։

31-ամյա տղամարդու խուզարկությամբ էլ նմանատիպ զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Նրա մեքենայի զննությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց՝ 31 գրամից ավելի քաշով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածներից 31-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել մյուսից։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս