1 օրում բացահայտվել է հանցագործության 53 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք․ խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, ծեծի՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման և կաշառակերության՝ 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական իրավունքի խախտման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու, ինքնասպանության հակելու, սպանության սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու ու առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու ու մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: