3.2% տնտեսական աճի նպատակը խիստ ամբիցիոզ է, ներկա կառավարման պայմաններում՝ անհասանելի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Արամյան

 ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում․

«Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:

Ինչպես և ակնկալվում էր մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.

Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,

Արդյունաբերություն – անկում՝ -10.8%

Շինարարություն – աճ՝ 0.8%

Առևտուր – անկում՝ -15.1%

Ծառայություններ – անկում՝ -10.3%

Գնաճ - 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)

Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%

Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%

Արտահանում – անկում՝ -11.3%

Ներմուծում –անկում՝ -20%

Իհարկե այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը: Հետևապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի»։

--00—ՄՀ