Ստրասբուրգում տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված փոչձել է պարզել Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղման շրջանակում  Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալների համաձայն` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը խնդրում է հետևել ֆրանսիական պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց: