Սպորտսմենի իրավունքն է, որոշել է՝ գնում․ Դումանյանը՝ Արոնյանի հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Դումանյան

Իմ տվյալներով` Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍ նախարարությունը չի կատարել։ Այս մասին լրագրողներին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Ըստ Դումանյանի՝ ոլորտում կատարված են բոլոր պարտավորությունները․

«Վարչական՝ նախարարության մասով բոլոր պարտավորությունները կատարված են և շարունակում են կատարվել։ Ես չեմ համարում, որ Լևոն Արոնյանը հեռանում է այս իշխանությունների՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության մեղքով։ Սպորտսմենի իրավունքն է, որոշել է՝ գնում»։

 Նախարարը նշել, որ Արոնյանի որոշման համար ցավ է ապրում և բարձր է գնահատում նրա շախմատային նվաճումները։

Ավելի վաղ Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը»:

--00—ՄՀ