Ստրասբուրգում կրակահերթ բացած անձը 27 անգամ դատապարտված է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail
BFMTV հեռուստաալիքը հաղորդում է, որ Ստրասբուրգում կրակահերթի մեջ կասկածվող տղամարդը Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար 27 անգամ դատապարտված է եղել։

Կասկածյալը հատուկ ծառայություններին հայտնի է եղել իր արմատական տրամադրություններով։ Նա ընդգրկված է եղել Ֆրանսիայի պետական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում, ներքին անվտանգության գլխավոր վարչության վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում անհայտ անձը կրակ էր բացել։ Հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել են։