Ավագանին կքննարկի Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

․

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում՝ Երևանի 2020թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ:

Քաղաքացիները հնարավորություն ունեին հաշվետվություններին ծանոթանալ և առաջարկներ ու դիտողություններ ներկայացնել առցանց: Ստացված նամակներն ու ներկայացված հարցերը վերաբերել են քաղաքային լուսավորության համակարգի արդիականցման, փոխարինված լուսատուների տեխնիկական ցուցանիշների և լուսավորությանն առնչվող այլ խնդիրների:

Ամոփոփելով լսումների արդյունքները՝ Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների որոշմամբ հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն Ավագանու քննարկմանը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս