Փաշինյանի սայթաքումները շատ թանկ են նստում․ ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու առիթ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Գեներալիտետի քայլը հեղաշրջում լինելու որևէ հիմնավորում չունի։ Նրանք ուզում են ցույց տալ, որ մտահոգված են այն քաղաքականությամբ, որն իրականացվում է կամ չի իրականացվում առհասարակ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ եթե ազդակները տեղ չհասնեն, փոփոխությունները տեղի չունենան, կունենանք այս ճգնաժամի խորացում, և պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է այս իշխանության վրա։

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ «բանակը պետք է ընդվզի» հայտարարությանը՝ Նավասարդյանն ասել է, որ այն շատ վտանգավոր է՝ ընդգծելով, որ ընդդիմադիր ուժերն իրավիճակը սրելու համար փորձելու են օգտվել ԳՇ-ի հայտարարությունից։

Խոսելով Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ արված հայտարարությունից՝ Նավասարդյանը նկատել է, որ այն գրգռել է ռուսական քաղաքական ղեկավարությանը։ «Եթե այսօր Մոսկվան համարի, որ «Իսկանդերի» վերաբերյալ վիրավորանքներն ինչ-որ կարմիր գծի խախտում են ՀՀ իշխանությունների կողմից, ապա նույնիսկ այն չափավոր աջակցությունը չի լինելու, որն ունենք։ Սա տարբերակներից մեկն է։

Կա նաև այլ տարբերակ։ Դրանից նրանք կարող են նաև ուրախացած լինել, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունները հեղափոխությունից հետո ցույց են տալիս, որ որքան եղել են սուր հայտարարություններ իրենց հասցեին, դրանից հետո մեր կողմից եղել են 10-ապատիկ զիջումներ՝ փչացրածը վերականգնելու համար։ Հետևաբար, չի բացառվում, որ սա ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու առիթ կտա Մոսկվային»,- ասել է նա։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս