Ընթանում է Սերժ Սարգսյանի եղբորորդու դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբրեի 12-ին, տեղի է ունենում Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգյանը դատարանի դահլիճում է: Այնտեղ է նաև տուժող Դավիթ Սիմոնյանը։

Նիստի սկզբին դատավորը հետաքրքրվեց Հայկ Սարգյանից՝ տեղյա՞կ է, թե ինչու է բացակայում նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ: Դատարանն ընդմիջում հայտարարեց պաշտպանի բացակայության պատճառը պարզելու համար:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակեց սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանին: Նա կալանավորվել էր հուլիսի 11-ին։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող SIGSAUER տեսակի P266 մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: