Վաչագան Ղազարյանն իր կալանքի հարցը քննող դատավորին ինքնաբացարկ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ  Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ  գործի քննությունը։

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանն մերժել էր ապօրինի հարստացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշնական կողմի միջնորդությունը։

Այսօր դատարանը պետք է նաև անդրադառնա Ղազարյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու՝ ՀՔԾ–ի միջնորդությանը։