Լեւոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել. Արման Մուսինյանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

․

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.

«Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել Առաջին նախագահի հետ:

Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»:

--00--ԱՀ