Վարչապետը լուրջ սայթաքում թույլ տվեց․ բանակի վրա մատ թափ տալը վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ֆորսմաժորային իրավիճակներում բանակը շատ հանգիստ կարող է միջամտել՝ առանց մեղադրվելու քաղաքական խնդիրներին խառնվելու մեջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէր։ «Ռազմական հեղաշրջման մասին հայտարարություններին պետք է շատ զգույշ մոտենալ։ Այն կարող է բերել շատ տհաճ հետևանքների՝ միջազգային մասշտաբով։ Ոչ մի տանկ չեն հանել փողոց, ոչ մի կրակոց չի եղել։ Վարչապետը լուրջ սայթաքում թույլ տվեց ռազմական հեղաշրջման մասին խոսելիս՝ Իսկանդերի մասին արված իր նախորդ մեկնաբանությունից հետո»,- ասել է նա։

Ըստ Նավասարդյանի՝ բանակի դիրքորոշման դեմ մատ թափ տալը մանկամտություն է։ «Եթե բանակը, իրոք, անի այն, ինչ պետք է անի, մի քանի տանկ հանի, կվերջանա ամբողջ պատմությունը։ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ոչինչ չեն կարող անել»,- նշել է Նավասարդյանը։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս