Փաշինյանը 4 տարում ապահովել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի․Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին

Փաստ 1

2017թ-ին 2007թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են 198,6 մլրդ դրամով։

Այսինքն 10 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը ավելացել են միջինը տարեկան մոտ 20 մլրդ դրամով։

Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում 2021թ-ին 2017թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 17,8 մլրդ դրամով, այսինքն` 4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի։

Փաստ 2

2018-ի մայիսից ի վեր զինված ուժերի զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականցվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով: Փաշինյանի ապաշնորհ թիմը կարողացել է անել ընդամենը երկու բան`

  1. Չեղարկել նախկին իշխանության կնքած մի քանի կարևոր պայմանագիր, որով պետք է մատակարարվեին օրինակ` հակաօդային պաշտպանության համակարգեր («ՏՈՌ» համալիրների երկու խմբաքանակ և այլն)
  2. Չեղարկված պայմանագրերի փոխարեն գնել ՕՍԱ-ԱԿ համակարգեր և ՍՈւ-30-ներ, որոնք պատերազմի ժամանակ ցույց տվեցին այդ գնման ողջ անհեթեթությունը»:

--00--ԱՀ