Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

․

Այսօր՝ փետրվարի 26-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարևանությամբ  դաշտում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկ հոգի տեղափոխվել է  Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ