Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Վարագյան

Այսօր մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը պարգևատրվեց՝ Արցախի Հանրապետության ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

«Շաբաթներ առաջ, երբ գնացել էի Արցախ, գնացինք նաև այն զորամաս, որտեղ եղել էինք պատերազմի օրերին, և հենց այդ ժամանակ էլ զորամասի հրամանատարությունը ասաց, որ Գևին ներկայացրել են «Մարտական Խաչի»: Հանգամանքների բերումով՝ այս շքանշանը շնորհել է Արցախի Նախագահից փալասի վերածված մի մարդ, ով այսօր նույնիսկ Երևանում գտնվելով չի գնացել շքանշանը հանձնելու:

Վերջին ամիսներին շատ եմ շփվել համալսարանական զոհված ուսանող մարտիկերի ծնողների հետ, բոլոր ընտանիքների պատմությունները ողբերգական են և այս անորոշ մթի մեջ վերջին օրերին մի լույս է ծագել: Հայոց դավաճանված բանակի բարձրագույն սպայակազմը պահանջում է դավաճան վիժվածքի հրաժարականը, և շուտով, շա՜տ շուտով մենք կհեռացնենք այս վիժվածքներին և կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. դավաճանները կստանան իրենց արժանի պատիժը և իրական հերոսների օրինակներով՝ նոր սերունդներ կդաստիարակվեն: Բոլորս՝ դեպի Բաղրամյան։

Դավաճանները պետք է դատվեն, ոչ թե՝ հեռանան»,- գրել է նա:

--00--ԱՀ