Մերոնք էշի ականջում քնած՝ սիրիացի վարձկանները եկել ու տեղավորվել էին Արցախի սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է մոտալուտ ժամկետներում: «Բայց թե ինչ ճանապարհային քարտեզով, ասել չեմ կարող։ Համենայն դեպս այն խոսակցությունը, որ այժմ սկսել են իր թիմակիցները, թե գուցե խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնանք, ընդդիմության համար ընդունելի չէ: Փաշինյանն իր թիմով պետք է հեռանա, ինչից հետո նոր կխոսենք ընտրությունների մասին», ասաց նա:

Մեր այն հարցին, թե այս ընթացքում ի՞նչ սխալներ է արել ՀՀ իշխանությունը, որն անմիջապես ազդել է պաշտպանական ոլորտի վրա, Զաքարյանն ասաց. «Դրանք բազմաթիվ են, շատ-շատ: Պարտությունն ինքնին սխալ, դավաճանական ու ապիկար կառավարման հետևանք է: Տեսեք, օրինակ, մերոնք էշի ականջում քնած, սիրիացի վարձկանները եկել ու տեղավորվել էին Արցախի սահմանին: Դա նույնպես սխալ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ