Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից։

Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան: