ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 373 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 34 933 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 1,07%, վերջին 14 օրը – 2,07%, վերջին 7 օրը – 1,76%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 270 510 դեպք: Ապաքինվել է ևս 542 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 264 589:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 499 անձ:
--00—ՄՀ