Խաչատուրովի որդին ներկա էր Սաշիկ Սարգսյանի որդու դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի դատավարությանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ներկա է եղել նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:

Դատարանում է գտնվել նաև Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը՝ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրանք դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին ի պատասխան ասել են, որ անվտանգությաննկատառումներից ելնելով են ուղեկցում Սիմոնյանին: Այդուհանդերձ, դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ներկաների համար նախատեսված հատված:

Thumbnail

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:

Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: