Կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականի սկզբին․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն, հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականի սկզբին:

Ըստ ԱՀԿ պաշտոնյայի՝ COVID-19֊ը «դեռ 2021-ին տարածված կլինի, բայց ավելի կառավարելի կլինի, քան 2020-ին»:  

«Ամենավատ սցենարներն այժմ ավարտվել են»,֊ասել է Կլուգեն:

Միաժամանակ Կլուգենը նախազգուշացրել է, որ ոչ ոք չի կարող նախապես իմանալ COVID-19 համաճարակի ապագան:

  --00—ՄՀ