Արա Սաղաթելյանին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

բաղրամյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արա Սաղաթելյանի գործին՝ կարծիք հայտնելով, որ նրան կարող էին ձերբակալել, օրինակ, «սատանաների որսի» գործի շրջանակում:

«Սաղաթելյանին ձերբակալում են ինչ-որ ֆեյքի գործով և այդ ֆեյքն այդ ձերբակալումից հետո շարունակում է շատ ակտիվ գրառումներ կատարել։ Այդ ֆեյքի մասին չգիտեին շատ մարդիկ և այսօր նա դարձել է ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող. դա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով և, նրան 20 տարուց ավելի ճանաչելով՝ համոզված եմ, որ նա երբեք չի թաքնվել ինչ-որ մեկի հետևում, որպեսզի իր կարծիքն արտահայտի», - ասել է Վանեցյանը։

--00—ԼՄ