Արմեն Սարգսյանը կրկին հանդիպում է ունեցել Օնիկ Գասպարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

քաղաքական

ՀՀ նախագահը փետրվարի 27-ին հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման մանրամասները չեն բարձրաձայնվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը հստակ որոշում չի կայացրել։ Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։

Նախագահ Սարգսյանն այսօր առավոտյան նույնպես հանդիպել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն նախագահական նստավայրում:

Նախօրեին երեկոյան Արմեն Սարգսյանն այցելել է Գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ունեցել հրամկազմի հետ:

--00--ԱԹ