ՀՀ-ում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն. Ջավախքի կազմակերպություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները հայտարարաություն են տարածել դեկտեմբրեի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով այն արդար ու թափանցիկ անցկացնելու համար։

հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն, որը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման բացառիկ երաշխիքն է։ Միայն այդպիսի իշխանությունն է ունակ համախմբելու հայ ժողովրդին ՝ հանուն նրա ազգային բաղձալի նպատակների իրագործման։

Շնորհավորում ենք  «Իմ քայլը» դաշինքին և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին համահայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առթիվ։

Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի և նրա քաղաքական մեծամասնության կողմից  ձևավորվող  կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև  ջավախահայությանը հուզող խնդիրները։

Սրտանց շնորհավորում ենք  նաև  ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ  Ծառուկյանին, «Լուսավոր   Հայաստան»  կուսակցությանն ու նրա առաջնորդ  Էդմոն Մարուքյանին  Ազգային Ժողով անցնելու առթիվ։

«Ջավախք»  ժողովրդական   շարժում՝       Ն. Կարապետյան             

«Ջավախքի մտավորականների միություն»՝   Ա.  Շիպակցյան                     

«Ջավախք» հասարակական կազմակերպություն՝ Ս. Հակոբյան       

«Վիրք» կուսակցություն՝ Դ.  Ռստակյան»։