«Մարտի 1-ը» սադրել է Փաշինյանն ու սարքել Տեր-Պետրոսյանի գլխին․ օրը կգա, կիմանաք. երգչուհի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանը դեմ է ներկա իշխանություններին: Նա խոստովանում է, որ ժամանակին, լինելով հեղափոխությունը սատարողներից մեկը, այսօր խորը հիասթափություն է ապրել։

Դերասանուհին նաև նկատում է, որ հասարակություն պառակտելու գործում Փաշինյանն անգերազանցելի է եղել։

«Իրարուտոցի է սկսվել։ Այս այլանդակությունը բերվեց հեղափոխության ընթացքում։ Այս ազգին իրար դեմ այսպես կարող էր հանելը միայն Փաշինյանը, բռավո՛…

Գիտե՞ք՝ ինչո՞ւ այսքան զոհեր ունեցանք, որովհետև Նիկոլն իր կառավարման սկզբում դատարկ դագաղներ ու պսակներ էր ուղարկում մարդկանց տները․ սա կյանքի բումերանգն է»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ