Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդարձնի անհնար. Ռոբերտ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

․

Ն․ Փաշինյանը որևէ նոր հիմնավորում չի ավելացրել վերստին ուղարկելիս: Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը.

«Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Րոպեներ անց Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ սահմանված կարգով կրկին նախագահին է ուղարկում Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը։

Համադրելով  հետ վերադարձնելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունն ու Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, պարզ է դառնում, որ
նախագահը  հրամանագիրի նախագիծը վերադարձրել է, քանի որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, իսկ Ն․ Փաշինյանը որևէ նոր հիմնավորում չի ավելացրել վերստին ուղարկելիս:

Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նախագահը կօգտվի եռօրյա ժամկետում ՍԴ դիմելու իր սահմանադրական լիազորությունից, ինչը մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդարձնի անհնար, հաշվի առնելով ՍԴ-ում գործերի քննության օրենքով սահմանված ժամկետները։

Ինչ գործուն քայլերի կդիմի ընդդիմությունն ու ԶՈՒ-ն՝ ցույց կտա ժամանակը»։

--00--ԱՀ