Եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային՝ ՀՀ զորք մտցնելու համար. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային՝ Հայաստան զորք մտցնելու համար։ Նա գնալու տեղ չունի, ոչ մի երկիր նրան ապաստան չի տրամադրելու՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, որովհետև ոչ մի տեղ չեն հարգում սեփական երկիրն ուրացողին, նման բանը չի հարգվում։

Այս ամենը հասկանալի է, հասկանալի է նաև, որ նահանջելու տեղ չունեն Դիակի հանցակիցները, սակայն անհասկանալի է մյուսների՝ դատախազի, իրենցքայլականների քաղաքականապես անմեղսունակ , բայց որևէ լուրջ դերակատարություն չունեցողների, հրահանգներ տվող ոստիկանների պահվածքը։ Իրենք ինչի վրա են հույսները դրել»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս