ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփրինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը: Դա էր պատճառը, որ ժամեր անց հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Չմտածեց, չխորհեց, մի պահ կանգ չառավ, այլ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արագ արձագանքեց բունկերից կամ Սևանի ամառանոցից: Հասկանալի է, որ Ա.Սարգսյանը դիմելու է ՍԴ` ակնհայտ հակասահմանադրական որոշման մասով:

Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր... Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով:

Պայքարի ընկերներիս, մեր քաղաքացիներին խնդրում եմ զինվել ամուր նյարդերով , համբերությամբ: Քիչ մնաց...»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս