«Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը գրել է. «Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:

Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է (~ 7%):
Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»:

--00--ԱՀ