Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների 4-րդ հանդիպումը մարտի 1-ին է. «ՏԱՍՍ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափում: Այս մասին հայտարարել է եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային խումբը քննարկել է տրանսորտային ու տնտեսական կապերի ոլորտում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր, որոնց շրջանակում են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված բեռափոխադրումների, դրանց անվտանգության ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական վերահսկողությանն առնչվող խնդիրները: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս