8 տարում 1-ին անգամ հայկական ավիաընկերության չվերթները գերակշռում են արտասահմանյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

գև

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Զվարթնոց օդանավակայնի օնլայն ցուցանակը և կից գրառում արել.

«Զվարթնոց օդանավակայնի օնլայն ցուցանակը։ Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ավիաընկերության չվերթները գերակշռում են արտասահմանյան չվերթներին։ 7 չվերթ՝ 1 օրում»:

--00—ԼՄ