Նախօրեին Արցախում կատարվել  է 21 թեստավորում, կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

կորոնավիրուս բացասական

Փետրվարի  27-ին  կատարվել  է 21 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

 Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից  501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20 593 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

--00—ԼՄ