Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կոչ է անում մասնակցել մարտի 1-ին հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մարտի 1-ին մասնակցել կազմակերպվելիք հանրահավաքին և երթին:

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։

Սիրելի՛ երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ