ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մարտի 1-ին մասնակցել կազմակերպվելիք հանրահավաքին և երթին:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։
Սիրելի՛ երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,-նշվում է հայտարարությունում։
--00—ԼՄ