Ռուսական Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում. պատճառը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

մի

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, գրում է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում: 

«Որոնողափրկարարական ծառայության Մի-35 ուղղաթիռի անձնակազմը օպերատիվ կերպով տեղափոխվել է օդանավակայան: Օդաչուների կյանքին ոչինչ չի սպառնում»,-հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուղղաթիռի ուղղությամբ հրաձգություն չի կատարվել: Համաձայն օդաչուների զեկույցի՝ դեպքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով:

--00—ԼՄ