Ոստիկանության պահեստազորի ևս երկու սպա է միացել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին: Օնիկ Գասպարյանի հայտարարությանն են միացել ոստիկանության պահեստազորի սպա Նվեր Ասրյանը և Սերյոժա Ղարիբյանը:

«Ես՝ Նվեր Ֆեդյայի Ասրյանս, հանդիսանալով ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի նախկին հրամանատար, ոստիկանության պահեստազորի սպա, միշտ եղել եմ հայրենիքիս կողքին և իմ պատրաստականությունս եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին»։

Սերյոժա Ղարիբյանի հայտարարությունը՝ ստորև.

«Ես՝ Սերյոժա Ղարիբյանս, հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:

Պարո՛ն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին »:

--00—ԼՄ