Փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման. Մարուքյանը՝ նախագահին պաշտոնանկ անելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

էդմոն մարուքյանն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:

Պատկերացնո՞ւմ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:

Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»,- գրել է Մարուքյանը։

Ավելի ուշ ԼՀԿ ղեկավարը ևս մեկ գրառում է արել նույն թեմայի առնչությամբ:

«Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում:

Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար, հիմքը՝ Սահմանադրության կոպիտ խախտում:

--00—ԼՄ