«Այսօր կբոլորեր քո 46 տարին». ԱՀ նախագահի շնորհավորանքը՝ Ալեքսանդր Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

լիսագոր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում շնորհավորել է Հայրենիքի համար մղվող մարտերում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ալեքսանդր Հարությունյանին ծննդյան օրվա առթիվ: 

«Սիրելի՛ Ալեքսանդր, այսօր կբոլորեր քո 46 տարին, բայց ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհը: Հայրենիքի ազատության համար քո պայքարը դեռևս հեռավոր իննսունականներից էր սկսվել: Թվում էր՝ այն պիտի վերջինը լիներ, սակայն, ավա ՜ղ, ունեցավ նաև իր դաժան շարունակությունը…

Ոչինչ չի փոխվել, իսկ Հայրենիքի գնահատականը վաստակիդ՝ ոսկեթև արծվի տեսքով, մեզ և մեր սերունդներին տանելու է նոր հաղթանակների…

Ծնունդդ շնորհավո ՛ր, Արցախի՛ հերոս»,- գրել է ԱՀ նախագահը:

--00—ԼՄ