Խնդրո առարկա «օբյեկտը» պետք է գիտակցի, որ պետության գլուխը Հանրապետության նախագահն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

արամ

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային ժողովի մի իրավական տեսանկյունից «օբյեկտ» կա, ով որևէ կերպ չի կարող լինել «սուբյեկտ»՝ կրկին խոսել է Սահմանադրությունից:

Խնդրո առարկա «օբյեկտը» պետք է գիտակցի, որ ՊԵՏՈւԹՅԱՆ ԳԼՈւԽԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է և իր սահմանադրական լիազորությունների իրացումը, հատկապես հենց Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ լիազորությունը` ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈւՄ:

Խախտում չի կարող լինել նույնիսկ Սոմալիում (վստահ եմ` Սոմալիում չկան նման անգրագետ «օբյեկտներ»): Կոպիտ խախտում է, այդ թվում՝ քրեաիրավական Սահմանադրության փոփոխության իրացումը՝ առանց ՍԴ դիրքորոշումը պարզելու: Թող դա շատ լավ հիշի»: 

--00—ԼՄ