ԵՄ համապարփակ համաձայնագիրը վաղվանից ուժի մեջ կմտնի. դա լրջագույն քաղաքական փաստաթուղթ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«2017 թ. նոյեմբերի 23-ին Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրեց «Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

Վաղվանից այն մտնում է ուժի մեջ:

Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները

Գոնե իմ համոզմամբ այն լրջագույն քաղաքական փաստաթուղթ է և լրջագույն ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը, որ, այնուամենայնիվ, իր բոլոր թերություններով ու առկա խնդիրներով հանդերձ, Հայաստանն իրեն համարել ու համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ և հայտ է ներկայացնում էլ ավելի ինտեգրվելու այդ ընտանիքին և առաջնորդվելու այն խաղի կանոններով, որոնցով այսօր ապրում է զարգացած աշխարհը:

Իմ խորին համոզմամբ Հայաստանը պարտավոր է առավելագույնս օգտվել այս հնարավորությունից և ստեղծել անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը՝ կնքված համաձայնագրի դրույթներն իրականություն դարձնելու համար:

Ամեն ինչ կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից:

Սա իսկապես լրջագույն նպաստավոր պատուհան է, որպեսզի մեր փոքրիկ հայրենիքը ժամանակի ընթացքում դառնա քաղաքակիրթ, իրապես ժողովրդավարական, իրավական ու արդար պետություն...

Կեցցե՜ այդ Հայաստանը, կեցցե՜ արդար Հայաստանը»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս