ԱՀ նախագահի խոսնակը հերքում է լուրը, թե մարդ են ուղարկում Արցախից՝ հանրահավաքի մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է լուրը, թե Արցախի իշխանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի մասնակցելու համար մարդկանց է հավաքագրում։

«Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվել, թե Արցախից շուրջ 1000 մարդ պատրաստվում է մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին:

--00—ԼՄ