ՊՆ-ն հերքել է զինծառայողի ինքնասպան լինելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Պաշտպանության նախարարությունում հերքել են լուրն այն մասին, որ Զինված ուժերի զինծառայողը փորձել է ինքնասպանություն գործել:

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: ՀՀ Զինված ուժերում նման զինծառայող չկա», - ասել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 26-ամյա զինվոր Վարդան Շ.-ն փորձել է որսորդական հրացանով ինքնասպան լինել: