Կոտայքի մարզում ավտովթարից մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

1

Մարտի 1-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղն էր, իսկ դրա հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։ Ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ միջոց չեն ձեռնարկել ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։   

--00—ԼՄ