Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքներից հայտնաբերված զինամթերք կոչնչացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

զինամթերք

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

«Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ