Ասում են՝ իբր համակարգում եմ հանրահավաքին Մարտակերտից մարդ բերելու աշխատանքը․ լկտի սուտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

1

Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հարգելի՛ ընկերներ, տելեգրամ ալիքներով տեղեկություն են տարածում այն մասին, իբր ես համակարգում եմ վաղը Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի Մարտակերտ քաղաքից մարդ բերելու աշխատանքը: Ասվածը լկտի սուտ է: Ես արդեն երեք օր է Երևանում եմ և Մարտակերտում որևէ նման բան չեմ համակարգում: Ինքս վաղը կվերադառնամ Արցախ և անպայման կփորձեմ գտնել ու պատասխանատվության կանչել իմ մասին նման հերյուրանքներ տարածող լկտի սուտասանի»,-գրել է նա:

--00—ԼՄ