Ինչպե՞ս օգտվել 520 նոր վերելակներից․ Երևանի քաղաքապետարանը պարզաբանող տեսանյութ է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Երևանի քաղաքապետարանը «Ինչպե՞ս օգտվել նոր վերելակներից» խորագրով տեսանյութ է տարածել և կից գրառում հրապարակել․

«Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Մինչդեռ խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:

Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ՝ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:

Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:

Նոր, թե հին, եթե վերելակը չի աշխատում պետք է դիմել համատիրություն»:

--00—ԼՄ