Նախորդ տարվա մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

կորոնավիրուս

2020 թվականի մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Հիշում եմ, նախորդող ողջ գիշեր թեստը մի քանի անգամ լաբորատոր հետազոտության էր ենթարկվում և ի վերջո, հաստատվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի նախկին մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«2020 թվականի մարտի 1-ին Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Հիշում եմ, նախորդող ողջ գիշեր թեստը մի քանի անգամ լաբորատոր հետազոտության էր ենթարկվում և ի վերջո, հաստատվեց։

Թե ինչ է արել առողջապահական համակարգն այդ օրերին և վերջին մեկ տարում, հնարավոր էր տեսնել միայն ներսում գտնվելով։
Բժշկական անձնակազմը, քաղաքականություն մշակողները 24/7 ռեժիմով էին աշխատում։

Այսօր ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ հիվանդությունը չի նահանջել ու ավելին, մասնագետները աճ են նկատում։
Համատարած մոռացության է մատնվել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել, պահել սոցիալական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը։

Ցավոք, մինչ օրս էլ մարդիկ մահանում են, բայց հիվանդությունը կարծես սկսել է մեզ այդքան էլ չհետաքրքրել»-գրել է Նիկողոսյանը։

--00—ՄՀ