Ջերմուկում, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են:

Գեղարքունիքի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԱԹ