Վազգեն Մանուկյանը ցավակցել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

հասարակական

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան կապակցությամբ:

«ՑԱՎԱԿՑԱԳԻՐ   Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:   Տեր Կյուրեղը Հայ եկեղեցու արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։   Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։ Խորին ցավակցություն եմ հայտնում արժանապատիվ Տեր հոր մահվան կապակցությամբ»։ 

--0--ԿԿ